Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում. «Փաստ»

24 Մարտ, 2020 08:09
Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու եւ ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար: 

Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, եւ դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:

Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման եւ կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին