Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Որն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը. «Հրապարակ»

24 Մարտ, 2020 08:04
Որն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել եւ քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։ Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց.

«Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչեւ Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։ Կա մեկ այլ նրբություն եւս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»: Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որեւէ գույնի քարտի խնդիր չկա»: Տեղեկություն տարածվեց, որ այդ ծրագիրը փոխարինվելու է «ժողովորդին խաղաղության նախապատրաստելու» ծրագրով, ինչը փախստականների վերադարձ է նաեւ ենթադրում։ «Շատ հավանական է, որ այդ ծրագիրը դառնա խաղաղության նախապատրաստման, հետաքրքիրն այլ բան է, որ մեր ժողովրդին «պատրաստում» են, Ադրբեջանին` ոչ, ինչն ամբողջովին տեղավորվում է դեսպան Միլզի՝ հրաժեշտից առաջ արած հայտարարության մեջ»: Նոր ծրագրով տրամադրվելիք գումարը նո՞ւյնն է լինելու։ «Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին