Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետ կապված ամբողջ ինֆորմացիան իշխանությունը մաքսիմում մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է հանրությանը․ անհանգստությունը մի քիչ ուռճացված է․ Ալեն Սիմոնյան

23 Մարտ, 2020 21:38
Կորոնավիրուսի հետ կապված ամբողջ ինֆորմացիան իշխանությունը  մաքսիմում մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է հանրությանը․ անհանգստությունը մի քիչ ուռճացված է․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստին մասնակցում էր նաև վարչապետը, սակայն նիստի ավատից հետո վարչապետ չպատասխանեց լրագրողների հարցերին։

Նիստից հետո լրագրողներին հաջողվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։

Անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակումներին,  Ալեն Սիմոնյանն ասաց․

«Մենք ունենք դեպք, որ ադրբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջն ու փորձել են խուճապ տարածել։ Իսկ ցենզուրան վերաբերում է կորոնավիրոուսին, եւ վերջինիս հետ կապված ամբողջ ինֆորմացիան իշխանությունը րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը, ուստի կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուրճացված է»։

«Մի բան  եմ ուզում շեշտել, որ այսօր իշխանությունն այնքան բաց է, որ որևէ սահմանափակման մասին խոսելն ու անհանգստանալն  անտեղին է»,- ընդգծեց Սիմոնյանը, հավելելով, որ այս օրերին գրաքննությունը վերաբերում է միայն կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումներին։

«Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան մաքսիմում մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է հանրությանը։ Ուստի, կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին