Կարևոր իրադարձություններ

Երբվանի՞ց ժամկետային զինծառայողները արձակուրդի հնարավորություն կունենան․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

23 Մարտ, 2020 19:36
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Երբվանի՞ց ժամկետային զինծառայողները արձակուրդի հնարավորություն կունենան․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ի պատասխան Factor.am-ի հարցերին

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:

Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցու­թյունը մասսայական միջոցառումներին՝ խնջույք­ներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն, զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից»:

ի պատասխան Factor.am-ի հարցերին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային...

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 23 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին