Կարևոր իրադարձություններ

Եթե երկրում արտակարգ դրությունը երկարաձգվի, աշնանը նշանակված խորհրդարանական հերթական ընտրությունները ևս հնարավոր է տեղափոխվեն. Վրաստանի նախագահ

22 Մարտ, 2020 15:30
Եթե երկրում արտակարգ դրությունը երկարաձգվի, աշնանը նշանակված խորհրդարանական հերթական ընտրությունները ևս հնարավոր է տեղափոխվեն. Վրաստանի նախագահ

Վրաստանի  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ եթե երկրում արտակարգ դրությունը երկարաձգվի, աշնանը նշանակված խորհրդարանական հերթական ընտրությունները ևս հնարավոր է տեղափոխվեն. գրում է aliq.ge-ն: Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում սպասվում են ընթացիկ տարվա հոկտեմբերին: Զուրաբիշվիլին ասել է՝ ընտրություններին դեռևս 6 ամիս կա, ու  ինքը հույս ունի, որ այդ ընթացքում արտակարգ իրավիճակն ավարտված կլինի, որպեսզի ընտրությունները կամ չհետաձգվեն, կամ էլ հնարավորինս կարճ ժամկետով հետաձգվեն: Հիշեցնենք՝ մարտի 21-ին Վրաստանի կառավարության առաջարկով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի վարակի հետագա տարածման վտանգի հետ:


 

Լրահոս

Դիտել ավելին