Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք կհետաձգվեն ուսանողների ուսման վարձերի վճարումները․ Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը

20 Մարտ, 2020 23:12
Արդյո՞ք կհետաձգվեն ուսանողների ուսման վարձերի վճարումները․ Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը

Այսօր՝ մարտի 20-ին կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգում նախատեսվում է, նախարարը պատասխանեց․

«Գիտեմ, որ որոշ ԲՈՒՀ-եր այս առումով ընդառաջել են, բայց արդյո՞ք դրանք բոլորն են, չեմ կարող այս պահին ասել»,- ասաց Հարությունյանը։ 

«Որքան գիտեմ ԲՈՒՀ–երն իրենց մասով որոշումներ կայացրել են, երկուշաբթի օրը մենք ամփոփումները կանենք եւ հաղորդագրություն կտանք, կհասկանանք, որտեղ ինչ իրավիճակ ունենք»,– հավելեց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին