Կարևոր իրադարձություններ

Լրացուցիչ տեղեկատվություն՝ մարտի 25-ին Ուկրաինաից Հայաստան վերադարձողների համար

20 Մարտ, 2020 19:32
Լրացուցիչ տեղեկատվություն՝ մարտի 25-ին Ուկրաինաից Հայաստան վերադարձողների համար

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը լրացուցիչ տեղեկատվություն է հրապարակել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքան էջից։

«Մարտի 25-ին Հայաստան վերադարձող այն ուղևորները, ովքեր Կիևի Բորիսպիլ օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։

Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով։ Անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարն, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված,- ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

‼‼ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԱՐՏԻ 25-Ի #SkyUp ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...

Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Пятница, 20 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին