Կարևոր իրադարձություններ

Հրազդանի նախկին քաղաքապետը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Shamshyan.com

19 Մարտ, 2020 23:51
Հրազդանի նախկին քաղաքապետը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Shamshyan.com

Մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբ աջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փխանցմամբ՝ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ: Երեկ՝ ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Արամ Դանիելյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը Հրազդանի նախկին քաղաքապետն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին