Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը խոսել է Էջմիածնեցի կնոջ՝ վարակակիր չլինելու պնդման մասին (տեսանյութ)

19 Մարտ, 2020 15:14
Արսեն Թորոսյանը խոսել է Էջմիածնեցի կնոջ՝ վարակակիր չլինելու պնդման մասին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում  պատասխանելով լրագրողի հարցին՝ անդրադարձավ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ հարցազրույցին, որում վերջինս պնդում է, թե մինչև նշանադրության մասնակցելը չի իմացել իր հիվանդ լինելու մասին։ «Մենք արդեն հայտնել ենք դեպքի իրական մանրամասները, ես չգիտեմ՝ ինչ տեղեկատվություն եք ինձ փոխանցում։

Եղել են հսկողական այցեր, որ դուռը չի բացվել, եղել են զանգեր, որին պատասխանել են՝ ամեն ինչ նորմալ է, էլ մեզ չանհանգստացնեք: Բայց ունենք վիճակ, որի մասին բոլորը գիտեն»,- հայտարարեց նախարարը։


 

 

Լրահոս

Դիտել ավելին