Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    521,5
    526,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Կոտայքում վրաերթի են ենթարկել 27-ամյա հետիոտնի, որը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. shamshyan.com

19 Մարտ, 2020 12:03
Կոտայքում վրաերթի են ենթարկել 27-ամյա հետիոտնի, որը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. shamshyan.com

Մարտի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ քաղաքացին մահացել է, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ քնչական խումբը պարզել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 TV 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արզական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ե-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։

Լրահոս

Դիտել ավելին