Կարևոր իրադարձություններ

Հանդիսությունների և սգո սրահների տերերը խստորեն կպատժվեն արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու դեպքում. «Ժամանակ»

19 Մարտ, 2020 09:09
Հանդիսությունների և սգո սրահների տերերը խստորեն կպատժվեն արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու դեպքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Համայնքապետարանների ներկայացուցիչները ոստիկանության տեղական բաժինների աշխատակիցների հետ այցելում են հանդիսությունների և սգո սրահներ ու զգուշացնում, որ դրանց սեփականատերերը խստորեն կպատժվեն, եթե տեղեկություն ստացվի, որ նրանք խախտում են արտակարգ դրության ռեժիմի կանոնները և կազմակերպում միջոցառումներ, որոնց մասնակցում է 20 հոգուց ավելի մարդ:

Այս հաստատությունների սեփականատերերին զգուշացնում են, որ թույլատրվելու է միայն հոգեհացի կազմակերպում, այն էլ՝ սրահը նախապես ախտահանելուց հետո, որը ևս պետք է ստուգվի համայնքապետարանի ներկայացուցչի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին