Կարևոր իրադարձություններ

Երեկ Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

18 Մարտ, 2020 18:12
Երեկ Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Երեկ՝ մարտի 17-ին, ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից նշված բնակարանում հայտնաբերվել է 2005 թվականին ծնված տղայի դիակը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին