Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը․ պաշտպան

17 Մարտ, 2020 23:42
Դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը․ պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին   կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, սակայն երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել էր և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ էր արձակվել։ 

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

 

Լրահոս

Դիտել ավելին