Կարևոր իրադարձություններ

Խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը․ ՄԻՊ

17 Մարտ, 2020 22:39
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։

 

Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ:

 

 

Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»:

 

 

Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն և վերջ։

 

 

«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։

 

 

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք:

 

Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը»:

 

 

«ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆՆԵՐԻ», ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով...

Опубликовано Arman Tatoyan Вторник, 17 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին