Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հաղթեց. դատարանը մերժեց նախարարի դեմ հայցը

17 Մարտ, 2020 21:57
Արսեն Թորոսյանը հաղթեց. դատարանը մերժեց նախարարի դեմ հայցը

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔԿՀ նախագահ Գևորգ Գրիգորյանը 2019թ. օգոստոսին հայց էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից և վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջների մասին: Այս մասին տեղեկանում ենք AМ իրավաբանական ընկերության կայք էջից։

Գևորգ Գրիգորյանը զրպարտություն և վիրավորանք է որակել Արսեն Թորոսյանի կողմից 07.05.2019թ․ ֆեյսբուքյան անձնական էջից արված ուղիղ եթերի ժամանակ հնչեցված հայտարարությունները: Նշված ուղիղ եթերի ընթացքում Արսեն Թորոսյանը խոսում է հանրապետական առողջապահական ծրագրի կարևորության և մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների մասին ու քննադատում է այն խմբերին, որոնք դեմ են ազգային կարևորություն ունեցող առողջապահական ծրագրին, որը փրկելու է հարյուրավոր քաղաքացիների կյանքեր։

Արսեն Թորոսյանի շահերը դատարանում ներկայացրել է «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը: Դատարանը, հաշվի առնելով փաստաբանի ներկայացրած առարկությունները և միջնորդությունները, մերժել է Գևորգ Գրիգորյանի պահանջը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին