Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում՝ եկեղեցու պատի մեջ, մարդկային ոսկրեր են հայտնաբերվել

17 Մարտ, 2020 11:10
Մեծ Բրիտանիայում՝ եկեղեցու պատի մեջ, մարդկային ոսկրեր են հայտնաբերվել

Բրիտանացի գիտնականների խումբը պարզել է, թե ում են պատկանում մնացորդները, որոնք հայտնաբերվել են բրիտանական Ֆոլքսթոնի եկեղեցիներից մեկի պատի մեջ: Ոսկորները հայտնաբերվել են դեռևս 19-րդ դարում ՝ տաճարի վերականգնման ժամանակ, գրում է Live Science- ը:

Մասնագետները կարծում են, որ պատի մեջ ամփոփվածը Սուրբ Էնսվիդան է ՝ Անգլիայի առաջին քրիստոնյա միապետ, Քենթ թագավորության թագավոր Էթելբերտ Առաջինի թոռնուհին:

«Մենք միանգամից հասկացանք, որ սրանք մի երիտասարդի մասունքներ են: Ավելի ուշ մանրամասն վերլուծությունը ցույց տվեց, որ պատի մեջ զմռսվել է աղջկա դի։ Մահվան պահին նա հազիվ եղել է 20 տարեկան։ Ծնվել է մ․թ․ 614 թվականին»,-հայտնում են գիտնականները:

 

Լրահոս

Դիտել ավելին