«Ժամանակ» թերթը գրում է.
«Կարդալով 14.02.2020 թ. արհմիությունների կոնֆեդերացիայի գրությունը կառավարության անդամին՝ կարելի է մտածել, որ նամակագրի ողջ կենսագրությունը եղել է անբիծ։
Միայն այն փաստը, որ Հանրապետության հրապարակի 4 վիթխարի շենքերից մեկը կոպեկներով և «անհասկանալի» արագությամբ վաճառվեց ՀԱՄԿ բոլոր ժամանակների իրական ղեկավար, ՀԱՄԿ նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանի գործընկեր, կարկառուն հանրապետական, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի «Գինեքար» ՍՊԸ-ին՝ ունի բազում հարցեր, որոնք ուղիղ գծով տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան։
2007 թվականից, վաճառքի օրվանից առ այսօր շենքը մեկ օր անգամ չի գործել՝ չվճարելով պետությանը հավանական հարկերը։ Շենքի հյուրանոցը և ռեստորանային համալիրը (նախկին «Սենիոր») աշխատեցնում էր Խաչիկի որդին որպես Հոսթել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: