Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

«Հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները․ Արսեն Թորոսյան

16 Մարտ, 2020 21:45
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ

Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։

Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։

3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։

10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։

Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»։

Լրահոս

Դիտել ավելին