Կարևոր իրադարձություններ

Մեղրիի այն քաղաքացին, որի մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել, ինձ հետ կարճ շփում է ունեցել․ վարչապետը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

15 Մարտ, 2020 22:37
Մեղրիի այն քաղաքացին, որի մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել, ինձ հետ կարճ շփում է ունեցել․ վարչապետը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով։

Նա նշեց, որ մեղրեցի այն քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինքը շփում է ունեցել: Նրանք հանդիպել են Վայքում, հպանցիկ հանդիպում են ունեցել արագ սննդի կետում:

«Վայքում մտանք Բիստրո եւ պարզվել է, որ այնտեղ այդ քաղաքացու մոտով անցել ենք: Դրա համար մոտ մեկ ժամ առաջ ես նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի։ Եթե թեստի պատասխանը լինի կեսգիշերն անց, եթե պատասխանը կլինի դրական, ես եւ իմ ընտանիքը կշարունակի ինքնամեկուսացումը Սեւանում։ Եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երեւան եւ կաշխատեմ արդեն Երեւանից, կառավարության իմ աշխատասենյակում»,- ասաց վարչապետը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին