Կարևոր իրադարձություններ

Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից․ քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն․ Արայիկ Հարությունյան

15 Մարտ, 2020 18:05
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից․ քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․

«Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին:

Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին