Կարևոր իրադարձություններ

Դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ. ԱԺ նախագահ

14 Մարտ, 2020 22:15
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ. ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։

Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։

Խոհեմություն և առողջություն բոլորին»

 

 

Լրահոս

Դիտել ավելին