Կարևոր իրադարձություններ

Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

14 Մարտ, 2020 18:50
Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

Հայաստանի Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին