Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհից փրկարարները հեռացրել են ընկած ծառերը

14 Մարտ, 2020 11:15
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհից փրկարարները հեռացրել են ընկած ծառերը

Մարտի 13-ին` ժամը 02:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 բոխի և 2 սոճի)։

Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

 

Լրահոս

Դիտել ավելին