Կարևոր իրադարձություններ

Փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը․ Տիգրան Ավինյան

13 Մարտ, 2020 21:12
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը․ Տիգրան Ավինյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին