Կարևոր իրադարձություններ

Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար

13 Մարտ, 2020 18:52
 Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար

Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ Բանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար:

Ս.թ. մարտի 13-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից կարող եք օգտվել արտոնյալ պայմաններով.   

  • Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
  • Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար: 

Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո  կիրառվելու  է  Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:  

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` ՕնլայնբանկինգՄոբայլբանկինգ կամ զանգահարել +374 10 561111: 

 

Լրահոս

Դիտել ավելին