Վերջերս Չինաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը զգալիորեն բարելավվում է, 14 օրվա ընթացքում երկրի 21 շրջաններում չի գրանցվել կորոնավիրուսով վարակվելու ոչ մի նոր դեպք, ասել է Չինաստանի հանրային առողջության հանձնաժողովի պաշտոնական խոսնակը. հայտնում է Ռիա Նովոստին:
«Չինաստանի 21 շրջաններում վերջին 14 օրվա ընթացքում չի հայտնաբերվել COVID-19 վարակի ոչ մի նոր դեպք, իսկ վեց շրջաններում մեկ շաբաթից ավելի է դեպքեր չեն գրանցվել, մեր երկրում համաճարակային իրավիճակը ակտիվորեն բարելավվում է», - ասաց նա: