Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն

12 Մարտ, 2020 17:05
Կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն

Թումո ստեղծարար կենտրոնի «Ֆեյսբուքի» էջը տեղեկացնում է, որ Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու: Թումոյի գրառումը՝ ստորև.

«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր,

Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին