Կարևոր իրադարձություններ

«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը

12 Մարտ, 2020 12:50
Հեղինակ՝ Գևորգ Խաչատրյան
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝

««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն:

Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին: Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը:

Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները»,- նշված է գրառման մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին