«Ռոման» չի մեկնի Սևիլյա. կորոնավիրուսի կարանտինի պատճառով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում վաղը նախատեսված հանդիպումը չեղարկվել է:
ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբի պատվիրակությունը չեղարկել էր դեպի Իսպանիա թռիչքը: Մինչ այդ «Ռոման» հորդորել էր ՈւԵՖԱ-ին հետաձգել մրցաշարի խաղերը: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Ռոմա-Սևիլյա հանդիպման հեռարձակումը նախատեսված էր վաղը «Շանթի» երեկոյան եթերում: