Կարևոր իրադարձություններ

Կինը ոչ միայն բռնարարքի, այլև հասարակության լռության զոհն է. Լենա Նազարյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

11 Մարտ, 2020 15:15
Կինը ոչ միայն բռնարարքի, այլև հասարակության լռության զոհն է. Լենա Նազարյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

«Այս կինը ոչ միայն բռնարարքի, այլ նաև հասարակության լռության զոհն է»,- լրագրողների հետ զրույցում Գյումրիում մարտի 5-ին իր տանը ծեծելով մահվան հասցված կնոջ մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նա նկատել է, որ 2017 թվականին ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը գործում է, բայց բավարար մեխանիզմներ չկան։

«Հաջորդ շաբաթ ես հանդիպում եմ ունենալու ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են կանանց հանդեպ բռնության դեպքերով։ Քննարկելու ենք սոցիալական և կրթական հաստատությունների դերն ավելի մեծացնելու օրենսդրական հնարավորությունները»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ սա առաջին դեպքը չէ. 2020 թվականին արդեն երրորդ դեպքն է, որ գրանցվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին