Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով բոլոր տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել

10 Մարտ, 2020 16:50
Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով բոլոր տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել

Նովրուզ տոնի կապակցությամբ բոլոր տոնակատարությունները Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, բնակչությանը խորհուրդ է տրվում հետաձգել հարսանիքները և պարզեցնել սգո արարողությունները. հայտնում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարակվածների թիվը հասել է 11-ի:

«Մարտի երրորդ տասնօրյակում Նավրուզի տոնակատարությունը չեղյալ է հայտարարվում: Արգելքը վերաբերում է Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում տեղի ունեցող տոնակատարություններին: Բնակչությանը խորհուրդ ենք տալիս հետաձգել հարսանիքների ամսաթվերը և պարզեցնել սգո արարողությունների անցկացումը»:

 


Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին