Կարևոր իրադարձություններ

Սամվել Մայրապետյանին արտասահմանում սպասվում է նոր վիրահատություն. նման վիրահատություններ ՀՀ-ում չեն իրականացվում․ պաշտպան․ «Հայկական Ժամանակ»

10 Մարտ, 2020 11:08
Սամվել Մայրապետյանին արտասահմանում սպասվում է նոր վիրահատություն. նման վիրահատություններ ՀՀ-ում չեն իրականացվում․ պաշտպան․ «Հայկական Ժամանակ»

Գործարար Սամվել Մայրապետյանի բուժումն արտասահմանում շարունակվում է, եւ առաջիկայում էլ սպասվում է նոր վիրահատություն, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սամվել Մայրապետյանի պաշտպանը։

«Եթե նման առողջական վիճակով անձին պարտադրում են զրկվել բուժօգնությունից՝ գիտակցելով հանդերձ, որ արդեն կյանքին վտանգ է սպառնում, արդեն շատ լուրջ խնդիր է»,- ասել է պաշտպանը: 

«Նրա հիվանդությունները յուրահատուկ հիվանդություններ են, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել զուտ բժշկական գաղտնիք չհրապարակելու համար, սակայն ՀՀ-ն չունի պայմաններ, որ նման հիվանդություններով տառապող անձը կարողանա գտնվել քրեակատարողական հիմնարկում»,-ընդգծել է պաշտպանը:

Հարցին՝ իսկ մասնավոր հիվանդանոցներում եւս հնարավոր չի՞ լինի բուժում իրականացնել, պաշտպանը պատասխանել է. «Արդեն հիմնավորված է, որ այն վիրահատությունը եւ բուժումը, որ իրեն անհրաժեշտ են, ՀՀ-ում չեն իրականացվում, դրա համար կա Եվրոպական դատարանի թույլտվություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել։ 

Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դրա հիմք էր հանդիսացել գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, թե նա 2008 թվականին 2 միլիոն դոլար է ստացել Համբարձումյանից՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին փոխանցելու համար: Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյւոր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին