Կարևոր իրադարձություններ

120 հազար դրամ՝ նոր բաժանորդ դառնալու համար. «Վեոլիա ջրի» Արմավիրի մասնաճյուղը՝ կոռուպցիայի մեջ թաղված. «Ժամանակ»

10 Մարտ, 2020 09:10
120 հազար դրամ՝ նոր բաժանորդ դառնալու համար. «Վեոլիա ջրի» Արմավիրի մասնաճյուղը՝ կոռուպցիայի մեջ թաղված. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վեոլիա ջուր» ընկերության Արմավիրի մասնաճյուղը թաղված է բացահայտ կոռուպցիայի մեջ: Կոռուպցիան այս կառույցում այնքան ակնհայտ է, որ նոր բաժանորդ դառնալ ցանկացողներին ուղիղ առաջարկում են կանխիկ 120 հազար դրամ վճարել և խոստանում 2-3 օրում միացնել ջրամատակարարման համակարգին՝ սպառնալով, որ եթե փորձեն գնալ օրինական ճանապարհով, ընդհանրապես կզրկվեն ջուր ունենալուց:

Մեր տրամադրության տակ են կոնկրետ փաստեր, երբ կոռուպցիոն գործարքներից հրաժարված քաղաքացիներին, ովքեր կատարել են բոլոր օրինական վճարումները, ամիսներ շարունակ տանում-բերում են ու մի բան են ասում՝ մինչև մեր փողը չտաք, ջուր ունենալը մոռացեք:

«Վեոլիա ջրի» տեղական կառույցի ղեկավարները այն աստիճանի են լկտիացել, որ ուղղակի հայտարարում են. «Լավ ենք անում, փող ենք աշխատում, ում ուզում եք՝ դիմեք, ուր ուզում եք՝ բողոքեք»:

Մեր խմբագրությունը պատրաստ է իրավապահ մարմիններին տրամադրել սույն փաստը հաստատող կոնկրետ տեղեկություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին