Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը. «Իրատես»

10 Մարտ, 2020 08:43
Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Օրերս, երբ հայտնի դարձավ, որ 3 «հին» հանրապետականներ դուրս են եկել այդ կուսակցությունից, ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ին խիստ քննադատության ենթարկելու հերթական առիթը հիշեցի։

 Գիտե՞ք, որն է Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը։ Նա չի կարողացել ճիշտ մարդկանցով համալրել իր շրջապատը։

Ընդ որում, խոսքը հենց այդ 3 անձանց չի վերաբերում։ Ում ավելի շատ է օգնել տարբեր առումներով (բազմաթիվ չբարձրաձայնած փաստեր կան), նա ավելի ուժեղ է հարվածել թիկունքից ու լքել նրան։ Ովքեր, ժամանակին Սերժ Սարգսյանի «մարդ» համարվելով, վայելել են իշխանության բոլոր բարիքները, դրա համար մազաչափ անգամ արժանիք չունենալով, նախկինում քաղաքական դաշտի երերալուն պես, վերջերս էլ՝ իշխանափոխության օրերին, առաջինն են լքել նրան։

Հիմա ամենաթարմ օրինակի մասին. այս երեք անձինք մեղավոր չեն, մեղավորը ՀՀԿ-ն է՝ իր ղեկավարով, որ ժամանակին հենց նրանց է վստահել ու իշխանական հիերարխիայում փափուկ տեղ ապահովել։

 Եթե ՀՀԿ-ի «շեն ու լեն» օրերին նրանք դուրս գային կուսակցությունից ու կոշտ քննադատություններ հնչեցնեին, գուցե անգամ խիստ սկզբունքային ու անկաշառ մարդիկ համարվեին, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ընկածին դանակահարելը ո՞րն է։ Եթե ՀՀԿ-ի ներսի տրամադրությունները, կառավարման ձեւն անընդունելի էին, ինչու՞ այդ խնդիրներից ավելի վաղ չէին խոսում, երբ մանդատ ու պաշտոն ունեին։

Եվ նախկինում հնչած քննադատության մասին. հատկապես ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ եւ հանրությունը, եւ փորձագիտական շրջանակները մշտապես պահանջ էին հնչեցնում, որ ՀՀԿ-ի հին «գվարդիան» այլեւս չպետք է խորհրդարան գնա, հարկավոր է նոր դեմքերի, թարմ ուժերի ճանապարհ տալ։ Եվ ի՞նչ։

Սերժ Սարգսյանի ցուցակում չանտեսվեցին հին հանրապետականները, որոնց մամուլը հաճախ անգամ «ծերակույտ» էր որակում, իսկ նրանց կուսակցական «պահեստազոր» չուղարկելը՝ խիստ քննադատության ենթարկում։ Սակայն այդ քննադատության ալիքը ՀՀԿ-ն բանի տեղ չդրեց։ Ընդ որում, «հները» պահպանվում էին ոչ միայն խորհրդարանում, այլեւ կառավարման օղակում։ Այնպես որ, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին