Կարևոր իրադարձություններ

Սիրիայի մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

09 Մարտ, 2020 14:45
Սիրիայի մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

Սիրիայի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր,  պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ մարտի 8-ին  Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը: 
 
Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմադին: Պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ և այլ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել  Սիրիայի մշակույթի զարգացման գործում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին