Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3119-ի

09 Մարտ, 2020 08:59
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3119-ի

Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 40-ով և հասել 80 735-ի, 22 մարդ մահացել է, 1535-ը՝ ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությանը:

Նշվում է, որ գրանցվել է վարակման 80 735 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 58 600 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 3119-ի: Դեռևս 19 016 մարդ գտնվում է հիվանդանոցներում (5111-ը ծանր վիճակում):

Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 40 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1 535 մարդ, մահացել է 22 մարդ: Այժմ ընդհանուր առմամբ գրանցվել է 421 դեպք՝ կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով, ավելի քան 20 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ, նշվում է հաղորդագրության մեջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին