Կարևոր իրադարձություններ

Մրգաշեն գյուղում 1000 անվադող, 5000քմ խոտածածկ տարածք է այրվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

07 Մարտ, 2020 20:30
Մրգաշեն գյուղում 1000 անվադող, 5000քմ խոտածածկ տարածք է այրվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, մոտ 1000 անվադող և մոտ 50 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին