Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

«Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ». Հակոբ Կարապետյան

06 Մարտ, 2020 13:50
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
«Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ». Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի նորություն է ներկայացրել՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ․

«Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:

 կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ եւ կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման,

ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները,

Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:

Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին