Կարևոր իրադարձություններ

Կեսգիշերին հրադադարի հաստատումից հետո Իդլիբում հարաբերական անդորր է

06 Մարտ, 2020 10:15
Կեսգիշերին հրադադարի հաստատումից հետո Իդլիբում հարաբերական անդորր է

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո հարաբերական անդորր է Իդլիբի գրեթե ողջ տարածքում: Հրադադարի մասին պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել կեսգիշերին: Սա հետևեց մինչ այժմ Իդլիբում ընթացող ռազմական թեժ գործողությունների փուլին, որից հետո Թուրքիան հայտարարեց նոր օպերացիա սկսելու մասին, որը կրում էր «Գարնանային վահան» անունը:

Փորձագետները կարծում էին նույնիսկ, որ թեժ գործողությունների ֆոնին ռուս-թուրքական բանակցությունները կարող են չկայանալ: Սակայն երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին: Բանակցությունները տևեցին մոտ 6 ժամ: Հրադադարից բացի, կողմերը պայմանավորվեցին Իդլիբում 12 կմ երկարություն ունեցող միջանցք ստեղծել և համատեղ պարեկություն իրականացնել: Թուրքիան էլ հայտարարեց, թե իրեն իրավունք է վերապահում Սիրիայի կառավարական բանակի դեմ գործողություններ իրականացնել, եթե նրանց կողմից հարձակում լինի:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին