Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Ucom-ն առաջարկում է 2X շատ ինտերնետ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում

05 Մարտ, 2020 17:30
Ucom-ն առաջարկում է 2X շատ ինտերնետ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու  դեպքում

Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է բաց չթողնել գեղեցիկով կիսվելու հնարավորությունը և ձեռք բերել նախընտրելի մոդելը սմարթֆոնների լայն տեսականուց։ Մասնավորապես, 4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80 800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության։ Գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից։

Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ։ «Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել չորս հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ և NFC –ով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը, այլև ներկայացված բրենդերի ամենալայն տեսականուց՝ ցանկացած սմարթֆոն։

Մենք կարևորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը և բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Հավելենք, որ առաջարկը գործում է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում։

Տեսանյութը՝ այստեղ

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին