Կարևոր իրադարձություններ

(Տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել 2 տղամարդկանց, հայտնաբերել ատրճանակ ու թմրանյութ

04 Մարտ, 2020 15:50
(Տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել 2 տղամարդկանց, հայտնաբերել ատրճանակ ու թմրանյութ

Մարտի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 19 և 32 տարեկան երկու բնակչի:

32-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ և թղթադրամի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված։ Մեքենայի սրահից հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և թղթով փաթեթավորված կանեփի սերմեր:

Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին