Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    631,5
    643,5

  • RUB

    7,04
    7,26

Կարևոր իրադարձություններ

(Տեսանյութ) Մեթամֆետամին, ափիոն, սուբուտեքս եւ ծալովի դանակներ. թմրամիջոցների իրացման հերթական դեպքը

04 Մարտ, 2020 11:07
(Տեսանյութ) Մեթամֆետամին, ափիոն, սուբուտեքս եւ ծալովի դանակներ. թմրամիջոցների իրացման հերթական դեպքը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, բացահայտել են թմրամիջոցի իրացման հերթական դեպքը։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քրեական հետախույզներն առաջին գործողությունը ձեռնարկեցին փետրվարի 27-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտից բերման ենթարկելով Երևանի երկու բնակչի: Երիտասարդների խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և՝ ծալովի դանակներ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ևս հինգ անձինք։ Նրանց խուզարկություններով էլ հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու ափիոնի նմանվող զանգվածներ, մորֆի, թմրամիջոցի պատրաստման պրեկուրսորներ, որոնց շրջանառությունը մեր երկրում սահմանափակ է։

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Վաղարշապատում բնակվող 38-ամյա մի տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի կտորներ։

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին