Կարևոր իրադարձություններ

Բժշկական դիմակներ ներկրող ընկերությունը Երևանի փողոցներում անցորդներին անվճար դիմակներ է բաժանել

03 Մարտ, 2020 19:36
Բժշկական դիմակներ ներկրող ընկերությունը Երևանի փողոցներում անցորդներին անվճար դիմակներ է բաժանել

Բժշկական դիմակներ և ձեռնոցներ ներկրող «Սավ գրուպ» ընկերության անդամները Հանրապետության հրապարակում իրականացրին իրենց մարդասիրական ակցիան, 2000 և ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Մենք յուրաքանչյուր քաղաքացու տալիս ենք 4-ական դիմակ, որպեսզի բոլորը կարողանան պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Իմ այս քայլով ցանկանում եմ օրինակ լինել այլ ներմուծողների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար աշխատել և գները թանկացնել»,- ասել է  ընկերության համահիմնադիրը:

Ընդհանուր առմամբ անցորդներին բաժանել են մոտ 10 հազար բժշկական դիմակ: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին