Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    634
    646

  • RUB

    7,07
    7,29

Կարևոր իրադարձություններ

Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

03 Մարտ, 2020 16:00
Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, հայտնում է «ՌեգիոնՄոնիտոր»-ը:

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:
 
«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիս-արևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտինի տակ վերցված անձանց տեղավորել 5 աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարները։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են սպասարկում մեկուսացված քաղաքացիներին:

Լրահոս

Դիտել ավելին