Իրանցի պաշտոնյա, երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդատվական մարմնի անդամ Մոհամմադ Միրմոհամմադին մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:
Իրանցի պաշտոնյաներից կորոնավիրուս է հայտնաբերվել նաև երկրի փոխնախագահի, առողջապահության նախարարի և 5 պատգամավորի մոտ: Ըստ ԶԼՄ-ների՝ պատգամավորներից մեկը մահացել է:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսը 54 մարդու կյանք է խլել, իսկ վարակակիրների թիվը կազմել է 978: