Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Ռուսաստան մարտի 5-ին, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Մեր նախագահը նախատեսում է մեկօրյա այցով Ռուսաստան այցելել մարտի 5-ին», - ասվում է Թուրքիայի առաջնորդի աշխատակազմի հայտարարության մեջ:
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած հանդիպմանը կքննարկեն, թե ինչպես են իրականացվում Սոչիի պայմանավորվածությունները Սիրիայի վերաբերյալ:
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի: