Կարևոր իրադարձություններ

Անցնող 2 օրում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն. հորդորում ենք զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսներ տրամադրելուց. Արծրուն Հովհաննիսյան

02 Մարտ, 2020 11:45
Անցնող 2 օրում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն. հորդորում ենք զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսներ տրամադրելուց. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող երկու օրվա ընթացքում ՀՀ ԶՈւ-ում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։

Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,-գրել է Արծրուն հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին