Կարևոր իրադարձություններ

«Տղես, ով 2008 թվականին նոր էր ծնվել, չի մոռանալու». Ալեն Սիմոնյան

01 Մարտ, 2020 09:30
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
«Տղես, ով 2008 թվականին նոր էր ծնվել, չի մոռանալու». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եմ` ոնց մեր դեմ զորք հանեցիք, ոնց էր հայ ոստիկանի շորերով բաշիբոզուկը վազում Մաշտոցի պողոտայով ու ռետինե մահակով կանանց հարվածում: Նունյնիսկ դիմակն էր հանել, չէր ամաչում շան տղեն: Հիշում եմ`ոնց էին սափրագլուխները մտնում շարքով ժողովրդի մեջ: Հիշում եմ`ոնց էիք մեզ հաթաթա տալիս, վախեցնում, հետևում, իսկ հետո գիշերը նաև կրակում, սպանում: Երևանի կենտրոնում, լսո՞ւմ եք, Երևանիս կենտրոնում մեզ սպանում էիք ու ջարդում: Մեր կամքը, մեր ազատությունն էիք սպանում, հայ էիք սպանում: Հայ: Հիշում եմ: Բայց, եթե մի օր մոռանամ կամ ներեմ, իմացեք` Երևանս չի ներելու ու չի մոռանալու:
Երևանի տուֆը, որի վրա դեռ կրակոցների տեղեր կան, չի մոռանալու: Տղես, ով 2008 թվականին նոր էր ծնվել, չի մոռանալու:
Դատարանի վճիռ եք ուզենալու ձեր դեմ, չի մաքրելու և չի օգնելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին