Կարևոր իրադարձություններ

Երևանում վիճաբանության ժամանակ քաղաքացին դանակահարել է 21-ամյա երիտասարդին․ վերջինս հոսպիտալացվել է

29 Փետրվար, 2020 00:30
Երևանում վիճաբանության ժամանակ քաղաքացին դանակահարել է 21-ամյա երիտասարդին․ վերջինս հոսպիտալացվել է

Երեկ՝ փետրվարի 27-ին, ժամը 13:50-ի սահմանում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից»  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղա: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Սամվել Զ.-ն է, որը մարմնական վնասվածքը ստացել է «Արաբկիրի հումանիտար քոլեջում»:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին մոտ նշված քոլեջի մոտ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռաֆայել Մ.-ն, 18-ամյա Արմեն Մ.-ն, և ևս մեկ հոգի վիճաբանել են Սամվել Զ.-ի հետ, ինչի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը սուր կտրող–ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին:

Ժամեր անց ոստիկանության աշխատանքների շնորհիվ Ռաֆայել Մ.-ն ներկայացել է ոստիկանություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին