Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը

28 Փետրվար, 2020 15:35
Ադրբեջանում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը

Ադրբեջանում նոր կորոնավիրուսով վարակված առաջին մարդն է հայտնաբերվել։ Նա Ռուսաստանի քաղաքացի է, որը Ադրբեջանի տարածքով հայրենիք էր մեկնում Իրանից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

«Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմով ինֆեկցիոն բլոկ։ Ռուսաստանցու՝ նոր կորոնավիրուս ունենալը հաստատվել է թեստով։ Ներկա պահին նրա վիճակը կայուն է»,- հայտնել են Ադրբեջանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից։

Հարևան երկրում հիմա միջոցներ են ձեռնարկում, որպեսզի պարզեն, թե ում հետ է շփում ունեցել վարակակիրը՝ նրանց նույնպես ստուգելու և մեկուսացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին